Մեծաթիվ ոստիկանական զորք կուտակվեց կառավարական ամառանոցի մոտ. Լուսանկարներ

Մեծաթիվ ոստիկանական զորք կուտակվեց կառավարական ամառանոցի մոտ. Լուսանկարներ

«Դիմադրության» շարժման մասնակիցները քիչ առաջ փակել էին Հաղթանակի կամուրջն ու հարող փողոցները, սակայն ոստիկանությունը մեծաթիվ  ուժ կիրառելով բացեց փակված փողոցները։

Այնուհետև երթը շարժվեց Պարոնյան փողոցով դեպի վերև։

Այս պահին ակցիայի մասնակիցները գտնվում են Պռոշյան փողոցում՝ կառավարական ամառանոցների մոտ։ Այստեղ ոստիկանական մեծաթիվ զորքեր են կուտակվել։

Այդ զորքերը այժմ ցուցարարներին ուղեկցում են դեպի Բաղրամյան պողոտա։