Գագիկ Ջհանգիրյանը միակը չէ,  ում «վզին դնում են»․․․

Գագիկ Ջհանգիրյանը միակը չէ,  ում «վզին դնում են»․․․

Գագիկ Ջհանգիրյանը միակը չէ,  «ում վզին դնում են»։ Եթե ասեք՝ մեկին էլ ասեք, չեմ կարող առանձնացնել, որովհետև Հայաստանի բոլոր պաշտոնյաների «վզին դրել են»։ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորների «վզին դրել են»։ Ուժայինների, ոստիկանների «վզին դրել են»։ ՀՀ քաղաքացիների մեծ մասը, ով Նիկոլ է պաշտպանում, «վզին դրել են»։ Թե ինչ գործիքներ են օգտագործվել նրանց վրա, այլ հարց է։  Եվ այսօր, եթե Գագիկ Ջհանգիրյանի հրաժարական տալու պատճառը «վզին դնելը» բացահայտելն է, ուղղակի ծիծաղելի է։ Առավել ծիծաղելի է, եթե հրաժարականի  պատճառը կապվում է հանկարծահաս հիվանդության հետ։ Ձայնագրությունը բացահայտվելուց հետո՞ են հանկարծ իմանում, որ շաքարային դիապեդ է ունեցել։ Կամ մեր այսօրվա պաշտոնյաներից ով էլ բժշկական զննության ենթարկվի, մի հիվանդություն հաստատ կունենա։ Վախի մեջ ապրելը, սեփական խղճին դեմ գնալը, կոմպրոմատի բացահայտումը, վախով հաջորդ օրվան սպասելը, տեղովը մեկ տագնապ ու ցավ է։ Վերջին չորս տարիներին Հայաստանում էլ ոչ մի առողջ մարդ չի մնացել։ Բոլորը հայրենիքի կորստյան ցավով տագնապի մեջ են։ Հաճախակի եմ գիշերը ժամը 4-ին կամ ավելի ուշ ֆեյսբուքում  կարդում՝ միայն ե՞ս եմ անքուն։Անմիջապես վրա են թափվում մարդիկ, ովքեր ևս անքուն ու անհանգիստ են։  

Անցնենք բուն թեմային։ Ո՞վ է վզին դնողը։ Այդ ի՞նչ մի վախի, կաշկանդվածության շղթայով են կապված, որ վախենում են որևէ հարցով  «վզին դնողի հետ» չհամաձայնել։ Փաստ է, որ պաշտոնյայի ,«վզին դնում են» , բայց ինչու՞ նա չի կարողանում չկատարել։ Սա է հարցերի հարցը, սա է այն վտանգավոր օղակը, որի մեջ ներքաշվել են բոլորը։ Հանգույցը բացվելուց էլ հենց վախենում է «վզին դնողը»և չի ներում նրանց, ովքեր անզգույշ արտահայտությամբ իր տեղը ցույց են տալիս։ Այնպես որ Ջհանգիրյանի հրաժարականը կամ ձայնագրության բացահայտումը  հանգույցը բացելու մի փոքրիկ օղակ էր, որը ամրացնում են, որ չքանդվի շղթան։ 

Պաշտոնը կորցնելու՞ց են վախենում, քավ լիցե, շատերը երազում են, որ հանգիստ ազատվեն իրենց պաշտոնից։ Ինչպես, օրինակ, Գագիկ Ջհանգիրյանը։ Իսկ պաշտոնից հանգիստ ազատվելը լռության գինն է։