Ես անձամբ կզբաղվեմ դրանով․ ուղարկեք համարը

Ես անձամբ կզբաղվեմ դրանով․ ուղարկեք համարը

Երևանի քաղաքապետանում մեկնարկել է գործակարգավարական հերթական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը քիչ առաջ զեկուցեց, որ տեխնիկական խնդիրներ ունեն, խոսքը մոտ 200 միլիոն դրամ արժողությամբ պահեստամասերի անհրաժեշտության մասին է։ Նա տեղեկացրեց, որ գումարի հատկացումը կառավարության կողմից մերժվել է, Ավինյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ։

«Այն հիմնավորմամբ է մերժվել, որ մյուս տարվա բյուջեում էին նախատեսում այդ գումարները, բայց դիմումը ուրբաթ օրը նորից գնացել է Տարածքային կառավարման նախարարություն, ու ինձ թվում է, որ այն անգամ կհաստատեն»,- նշեց Սեդրակյանը։

«Ինձ ուղարկեք այդ գրության համարը, ես կզբաղվեմ անձամբ դրանով»,- ասաց Ավինյանը։