Ռուս եւ իտալացի բժիշկները Բերգամոյում սկսել են հիվանդների ընդունումը դաշտային հոսպիտալում

Ռուս եւ իտալացի բժիշկները Բերգամոյում սկսել են հիվանդների ընդունումը դաշտային հոսպիտալում

Ռուս եւ իտալացի բժիշկները սկսել են կորոնավիրուսով հիվանդ անձանց ընդունումը Բերգամոյի դաշտային հոսպիտալում։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը։ Հոսպիտալում աշխատում է ավելի քան 200 մասնագետ։

Նրանցից ռուսական կողմը ներկայացնում է ութ բուժբրիգադ՝ 32 մասնագետով /բժիշկներ եւ բուժքույրեր/։ Բժիշկները հերթապահություն են իրականացնում շուրջօրյա ռեժիմով երեք հերթով։