Իր ձերբակալության լուրը մանկատան տնօրենն իմացել է մամուլից

Իր ձերբակալության լուրը մանկատան տնօրենն իմացել է մամուլից

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Կարապետյանը, հիշեցնենք, Արա Սահակյանի նախկին կինն է։

Մենք տեղեկացանք, որ այսօր քննչականից անսպասելի եկել են Կարապետյանի տուն՝ խուզարկության, եւ տարել են իրենց հետ՝ Մամիկոնյան փողոց: Ապա նրան հարցաքննել են Քննչական կոմիտեում՝ փաստաբանի մասնակցությամբ, որպես կասկածյալ։ Սակայն հենց հարցաքննության ժամանակ՝ դեռեւս առանց մեղադրանք առաջադրելու եւ ձերբակալության որոշումը նրան ներկայացնելու, Կոմիտեն արդեն հաղորդագրություն է տարածել ձերբակալության մասին՝ իր ֆեյսբուքյան էջով: Լիանա Կարապետյանն ու իր փաստաբանը մամուլից են տեղեկացել ձերբակալության որոշման մասին։ Դեռ հարցաքննությունը շարունակվում է, սակայն Քննչական կոմիտեն րոպե առաջ իր «հաղթանակն» է տոնում։