«Ժողովուրդ». 30 հազար դրամից պակաս ՃՈ տուգանքների մասով փոփոխություններ են սպասվում

«Ժողովուրդ». 30 հազար դրամից պակաս ՃՈ տուգանքների մասով փոփոխություններ են սպասվում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել: Հիմնականում խոսքն այն իրավախախտումների մասին է, որոնց տուգանքը 30 հազար դրամը չի գերազանցում:

Միաժամանակ, նախատեսվում է մի շարք իրավախախտումներ քրեականացնել, եթե մեքենան վարում են հարբած կամ թմրանյութ օգտագործած վիճակում: Ի դեպ, այս նախագծի հետ մեկտեղ ներկայացվել է նաեւ ճանապարհատրանսպորտային միջադեպերի մասին վիճակագրական տվյալներ:

Այդ առումով իրավիճակն առավել քան սարսափելի է: 2006-2011 թվականների ընթացքում ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազմել է 2002 պատահար: Իսկ 2012-2017 թվականների ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, նշված թիվը կազմել է 3120 պատահար: Այսինքն` մոտ 55 տոկոսով ավելացել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում