Մազերի ներկը մահվան դուռն է հասցրել աղջկան

Մազերի ներկը մահվան դուռն է հասցրել աղջկան

Փարիզից 19-ամյա ուսանողին մահվան դուռն է հասել ալերգիկ այն ռեակցիայի հետեւանքով, որն առաջացրել է մազերի ներկը։ Այս մասին գրում է The Local-ը մանրամասնելով, որ աղջիկը մազերի ներկը գնել է հանրախանութում։ Օգտագործման կանոնների մեջ նշված է եղել, որ օգտագործողը պետք է համոզվի որ չունի ալերգիա պարա-ֆենիլենդիամինի հանդեպ։ Աղջիկը հենց դրանում համոզվելու համար էլ փորձել է ներկից մի փոքր քսել մազերին։ Կանոններում նշված է եղել, որ պետք է սպասի 48 ժամ, սակայն աղջիկը կես ժամ անց որոշել է ներկել մազերն ու արդյունքում հազիվ է փրկվել մահվանից։ Նախ գլուխը սկսել է քոր գալ ու քրտնել, իսկ արդեն գիշերվա ընթացքում գլուխի չափսերը մեծացել է հինգ սանտիմետրով եւ դեմքը այլանդակվել է գրեթե։ Մայրը նրան հիվանդանոց է տարել, որտեղ պարզապես հակաալերգիկ միջոց են տվել ու ուղարկել տուն։ Վիճակը սակայն չի կարգավորվել։ Մեկ այլ հիվանդանոց են այցելել, որտեղ ադրենալին են ներարկել եւ վիճակը սկսել է կարգավորվել։