ՔՊ-ն Կոտայքում ունի 8 թեկնածու

ՔՊ-ն Կոտայքում  ունի  8 թեկնածու

Թիվ 10 ընտրատարածքն ընգրկող Կոտայքի մարզում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածունները 8-են՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ Արման Բոշյանը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետը Աբովյան քաղաքից են: Գոհար Մամիկոնյանը, իսկ Գեւորգ Աբգարյանը Կոտայքի մարզի Քասախ համայնքից է: «Իմ քայլը» դաշինքից Վահե Հովհաննսիյանը Կոտայքի մարզի Արգել համայնքից է, «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչ: ՀՀ սփյուքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը՝ Ծաղկաձոր քաղաքից: ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ Հրազդանի նախկին քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը Հրազդան քաղաքից են: Լիլիթ Ստեփանյանը այժմ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատարն է:

ՀՀ սփյուռքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանից հետաքրքվեցինք՝ գնալու է խորհրդարա՞ն, թե՞ կուսակցության համար քվե է ապահովում, Հակոբյանը պատախանեց. «Միանշանակ պիտի վերցնեմ մանդատը, քանի որ ինձ հստակ տեսնում եմ օրենսդիր իշխանության կազմում և ամեն ինչ պիտի անեմ հայրենակիցներիս հոգսը թեթևացնելու համար»: Նույն հարցը տվեցինք նաեւ Լիլիթ Ստեփանյանին, սակայն Ստեփանյանը չպատասխանեց: