Բագրատ Սրբազանի գլխավորած երթի մասնակիցները կանգ առան գիտությունների ազգային ակադեմիայի առջեւ, սակայն ոստիկանության ծառայողը մոտեցավ ու հայտնեց, որ դռները չի բացվելու: Ըստ երեւույթին՝ ՀՀ ԳԱԱ ղեկավար Աշոտ Սաղյանի հրահանգն էր՝ թույլ չտալ Սրբազանի գլխավորած երթը մտնի ակադեմիա: Փոխարենը Սրբազանին իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ՀՀ ԳԱԱ պատմության եւ արվեստի ինստիտուտի աշխատակիցները: Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին:
Մանրամասն՝ տեսանյութում
