Հասարակություն

Վիլիկ Կարապետյանի տնօրենը կալանավորվել է

Վիլիկ Կարապետյանի տնօրենը կալանավորվել է

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի եւ Յուվեցի Կարոյի որդու`Վիլիկ Կարապետյանի գործով նորություն կա։ Մեր տեղեկություններով` հարուցված քրեական գործի շրջանակում փակված գազալցակայաններից մեկի տնօրենը հայտնաբերվել եւ կալանավորվել է։ Նա, ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրի, Վիլեն Կարապետյանի կռուգից է, նրա գազալցակայաններից մեկի տնօրենը։

Տեղեկությունը  ճշտելու համար դիմեցինք Քննչական կոմիտեին, մեզ միայն փոխանցեցին. «Մեկ  անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջինս հայտնաբերվել և կալանավորվել է: Մյուսների նկատմամբ հետախուզումը շարունակվում է»:

Հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել տնօրենին սահմանում է. «Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը»:
Նշենք, որ այս գործով հետախուզման մեջ է Ն.Գեւորգյանը, Վ.Կարապետյանը։ Նրանք մեղադրվում են հարկերը թաքցնելու եւ գազագողության մեջ։

Գեւորգյանին եւ Կարապետյանին պատկանող ընդհանուր 36 գազալցակայան  են «պլոմբել»:
Քննչական կոմիտեից գազալցակայանների փակման, սեփականատերերի դեմ հարուցվսծ քրեական հետապնդման վերաբերյալ ավելի վաղ մեզ փոխանցել էին,  որ գազալցակայանների սեփականատերերը խուսափել են շուրջ 2 մլրդ դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image