«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում։
Նրա խոսքով՝ այդ ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի այսօր և հունիսի 27-ին, ինչի հետևանքով սպասվում են ավելի արտահայտված եղանակային դրսևորումներ։
Սուրենյանը նշել է նաև, որ հունիսի 28-ից սկսած ցիկլոնը աստիճանաբար կթուլանա, և տեղումները ժամանակավորապես կդադարեն։