Միջազգային

Կապիտոլիումում կքննարկվի «Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման» թեման

Կապիտոլիումում կքննարկվի «Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման» թեման

Այսօր Վաշինգտոնում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված «Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը»։

Այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կապիտոլիումում ծրագրված հավաքի կազմակերպիչը 2023-ին Ադրբեջանի կողմից ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։

Ադրբեջանից ֆինանսավորվող այս կառույցն իր գործունեության սկզբնական շրջանում հանդես էր գալիս «ֆրանսիական գաղութատիրության դեմ» պայքարի դիրքերից, հետագայում խմբի գործունեության թիրախում էին հայտնվել նաև Հնդկաստանի իշխանությունները։

Սակայն վերջին ամիսներին Բաքվի նախաձեռնող խումբը գործունեության հիմնական շեշտը դրել է Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների «էթնիկ զտման» թեմային։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image