Այլ

Հեռու չէ օրը, երբ ասելու ենք՝ երանի՜ մեռած լինեինք, չտեսնեինք․․․

Հեռու չէ օրը, երբ ասելու ենք՝ երանի՜ մեռած լինեինք, չտեսնեինք․․․

Վատ ժամանակներ են սկսվել։ Այն հայոց պատմության մեջ հետագայում կգրանցվի որպես ամենադժնդակ շրջան։ Երբ գառներին անտեր թողնում, հովվին տանում են․․․ Այսօր վաղ առավոտից համացանցը, մամուլը պայթում է՝ քահանաներ են տարել։ Հայոց եկեղեցու զանգը կտրելու ֆոնին սրանք նախապատրաստված ծաղկեպսակներ են։ 

Հիշում եմ, Գյումրիիի երկրաշարժին  նախորդող  օրը մահացել է մտերմուհիներիցս մեկը։ Երիտասարդ, ծաղկուն։ Գիտե՞ք ոնց էր իրեն սփոփում մահացածի դուստրը։ Ասում էր՝ լավ է, որ մայրս մահացավ ու չտեսավ այս ահավոր երկրաշարժը։ Տարիներ առաջ դա չէի հասկանում, այսօր ավելի քան խորքային պատկերացնում եմ՝ մահը գերադասելի է տառապելուց, տանջվելուց, նվաստ, անարժանապատիվ, անհավատ ապրելուց․․․ Այսօր նույնը, շատերն էլ ինձ պես մտածում են՝ երանելի է մահը, քան տեսնելը, թե ինչպես է հայրենիքդ կործանվում՝ ծափ ու ծիծաղի, ծափողջյունների տակ։

Գուցե շատերը չհասկանան ինձ,  բայց գալու է օրը և հեռու չէ, որ շատերն ասելու են՝ երանի՜ մեռած լինեինք ու չտեսնեինք այն, ինչ կատարվում է․․․ Ասելու են նույնիսկ նրանք, ովքեր այսօր Եկեղեցին կործանելու համար աշխատում են Հուդայի արծաթով, գրառումներ են անում ու ծաղրում Հայոց Մեծ Տունը։ Արթնացում է պետք, համազգային արթնացում։ Վաղը ուշ կլինի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image