Քաղաքականություն

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և առաջիկա ընտրական գործընթացներին։

Նա իր հայտարարության մեջ նշել է, որ իր ընտրվելու դեպքում երկրում պատերազմ չի լինի՝ ընդգծելով անվտանգության ապահովման իր քաղաքական մոտեցումը։

Քոչարյանը նաև ասել է, որ աշխարհը զգալի փոփոխությունների է ենթարկվել, և դրա հետ մեկտեղ փոխվել է նաև քաղաքական դաշտը՝ դառնալով ավելի թիմային ու ավելի պատասխանատու։

Նրա խոսքով՝ իր թիմը պահպանել է ամենակարևորը՝ պատասխանատվության զգացումը, կապերի համակարգը և կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունը։

Նա հավելել է, որ քաղաքական ուժը դասեր է քաղել թե՛ նախկին հաջողություններից, թե՛ սխալներից, և ներկայում ընտրություններին մասնակցում է ոչ միայն անցյալի փորձով, այլ նաև անցյալի սխալների գիտակցմամբ։

«Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image