Քաղաքականություն

Հասկանում են՝ հողը գնում է ոտքերի տակից

Հասկանում են՝ հողը գնում է ոտքերի տակից

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հրավիրված ասուլիսում ներկայացրել է իր գնահատականները նախընտրական շրջանի և քաղաքական գործընթացների վերաբերյալ՝ քննադատելով իշխանության վարքագիծը։

Նրա խոսքով՝ նախընտրական փուլում իրականացվում են տարբեր իրավական գործընթացներ, որոնք, իր գնահատմամբ, նպատակ ունեն հասարակության մոտ ստեղծել կեղծ պատկեր ընտրական գործընթացների վերաբերյալ։ Մինասյանը պնդել է, որ իշխանությունը լայնորեն օգտագործում է վարչական ռեսուրսներ՝ փորձելով պահպանել իր քաղաքական դիրքերը։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանությունը գիտակցում է, որ կորցնում է հանրային աջակցությունը, և այդ պատճառով դիմում է տարբեր միջոցների՝ ազդեցությունը պահպանելու համար։ Նա նաև նշել է, որ, իր գնահատմամբ, ընտրախախտումների հիմնական պատասխանատուն հենց գործող իշխանությունն է։

Մինասյանը հավելել է, որ նախընտրական շրջանում տարածվում է ատելության և թշնամանքի մթնոլորտ, ինչը, նրա խոսքով, դուրս է գալիս հանրային վարքականոնների սահմաններից։

Նա ընդգծել է նաև, որ, իր դիտարկմամբ, տեղի են ունենում վարչական ռեսուրսների լայնածավալ չարաշահումներ, որոնք չեն սահմանափակվում միայն պետական միջոցների կամ բյուջետային ծախսերի օգտագործմամբ, այլ ներառում են նաև կառավարման լիազորությունների, կադրային քաղաքականության և տեղեկատվական դաշտի ազդեցության գործիքների կիրառումը։

«Իշխանությունը վարչական ռեսուրսերի չարաշահում է անում, քանի որ հասկանում է՝ «հողը գնում է» իրենց ոտքերի տակից»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image