Այլ

Էրդողանը 10 մլն դոլա՞ր է հատկացրել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին․ Անկարայի արձագանքը

Էրդողանը 10 մլն դոլա՞ր է հատկացրել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին․ Անկարայի արձագանքը

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին և կարիքավոր հայերին 10 միլիոն դոլար հատկացնելու մասին։

«Հանրությանը խստիվ խորհուրդ է տրվում չվստահել մեր երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դեմ ուղղված ապատեղեկատվությանը և հույսը դնել միայն պաշտոնական մարմինների հայտարարությունների վրա», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում են ադրբեջանական Մինվալ-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։

Այդուհանդերձ չի նշվում, թե կոնկրետ որ ԶԼՄ-ներն ու ինչ հարթակներում են նման լուրեր տարածվել։ 

Բացառված չէ, որ իրենք հորինում, իրենք էլ՝ հերքում են միմյանց՝ փոխադարձ «եղբայրությունը» վերահաստատելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image