Հարցազրույց

Մոլդովայի սցենարը չի կարող կրկնվել, այնտեղ օրենքներն այլ էին

Մոլդովայի սցենարը չի կարող կրկնվել, այնտեղ օրենքներն այլ էին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր դիմեց ԿԸՀ, որպեսզի «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունն առաջիկա ընտրություններին կասեցվի: Նա իր հարցազրույցներում բազմիցս կոչ է արել իշխանություններին՝ թույլ չտալ իր խոսքով` «Ռուսաստանի շահերը ներկայացնող Սամվել Կարապետյանի հիմնադրած ու գլխավորած ուժի մասնակցությունը», սակայն երեկ Հանրայինի եթերում ընտրությունների մասնակից ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ընթացքում Փաշինյանի հորդորներին ի պատասխան նախ խոստացավ դիմել ԿԸՀ, ապա փոշմանեց՝ ասելով, որ դա ոչ այնքան իր խնդիրն է, այլ ԱԱԾ-ի։ Բայց փաստորեն, Փաշինյանի գրպանային ընդդիմության առաջնորդն անկարող է եղել չկատարել «շեֆի» հորդորը։

Մենք զրուցեցինք նախկին դատախազ, իրավաբան Րաֆֆի Ասլանյանի հետ:

Նա մեզ հետ զրույցում ասաց. «Երեկ Արամ Սարգսյանը փաստորեն իր վերադասից նման հրահանգ ստացավ` բանավեճի ժամանակ, և դա չկատարել, պարզապես, չէր կարող: Այն, որ Արամ Սարգսյանը Փաշինյանի կցորդն է, դա կարծում եմ ցանկացած մտավոր նվազագույն ծավալ ունեցող մարդ գիտակցում ու տեսնում է: Ես չգիտեմ, թե Արամ Սարգսյանի նպատակը որն է, նա, լինելով սպարապետի եղբայրը, քծնում է մեկին, ով հանձնել է հայրենիքը: Այս մարդու համար իր նեղ անձնական շահերը, փաստորեն, թանկ են իր հայրենիքից: Ամեն դեպքում այն, ինչ արվում է, արվում է Փաշինյանի ուղիղ ցուցումով: Սամել Կարապետյանի ուժին արգելել ընտրություններին մասնակցելուց, չկա որևէ իրավական հիմք: Այլ հարց է, որ Փաշինյանը քարոզարշավի ավարտական փուլում հասկացել է, որ պարտվելու է, իսկ Սամվել Կարապետյանի ուժն ամենալուրջ ընդդիմադիր քաղաքական ուժն է: Երբ խոսում ենք Մոլդովայի օրենքների մասին, ապա պետք է նշել, որ Մոլդովայի օրենսդրությունն ու ԿԸՀ-ին վերապահված լիազորությունները լրիվ այլ էին: Չկան օրենսդրական հիմքեր մեր պարագայում, իսկ ընտրական խախտումները կարող են հիմք հանդիսանալ բացառապես քրեական վարույթների համար, բայց կա անմեղության կանխավարկածի խնդիր: Նախ պետք է լինեն վճիռներ, որպեսզի կարողանան արգելել քաղաքական ուժին: Ես, իհարկե, հասկանում եմ, որ հայաստանյան բոլոր կառույցները դարձել են Նիկոլ Փաշինյանի կուսակցական շտաբերը, և կատարում են իրենց ղեկավարի քաղաքական հրահանգները ու հարկ եղած դեպքում 40 քրեական գործ էլ կսարքեն, դա իրենց համար խնդիր չէ, բայց այս պահի դրությամբ ոչինչ անել չեն կարող: Հասարակության աչքին են թող փչում»:

- Իսկ քրեական վարույթները և առավոտյան ձերբակալություններն ինչի՞ համար էին:

- Նա ձերբակալում է այն մարդկանց, ովքեր վերջին 6 տարվա ընթացքում տասն անգամ ձերբակալվել ու ազատ են արձակվել: Երբ իրեն ասում են, որ իր խոստումները չի կատարել, նա կարծում է, որ մարդկանց բանտարկելով կարող է հանրության աչքին թոզ փչել, բայց դա այդպես չէ: Հասարակության գիտակից զանգվածը նրա կապիկություններին վաղուց չի հավատում: Երկիրն այնպիսի վիճակի է հասցրել, որ երկրի թիվ մեկ հանցագործն այդ ինքն է:

- Բայց նա ընդամենը վարչապետ է, այլ ոչ թե դատական իշխանության ղեկավար:

- Նա մոռացել է, թե ինքը ով է: Նա կարծում է, որ Կառավարությունն էլ է ինքը, օրենքն էլ է ինքը: Չի հասկանում, թե ինքը ով է ի վերջո: Երեկ էլ կարդաց Սամվել Կարապետյանի դատավճիռը: Աստված մի արասցե, եթե այսպես շարունակվեց, շուտով կկարդա Հայաստանի դատավճիռը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image