Այլ

Թուրքիայում կասկածում են, որ հրդեհները «ահաբեկչական են»

Թուրքիայում կասկածում են, որ հրդեհները «ահաբեկչական են»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ և վերահաստատել, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմակողմանի աջակցություն կտրամադրի անտառային հրդեհները մարելու համար։ Այս մասին հաղորդել է Կրեմլի լրատվական ծառայությունը։

Նշենք, որ Թուրքիայում անտառային հրդեհները անվանում են «ահաբեկչական»՝ կասկածելի համարելով միանգամից 5 շրջաններում՝ Անթալիայում, Ադանայում, Օսմանիայում, Մերսինում, Մուղլում համաժամանակյա հրդեհները, որոնք 4 մարդու կյանք են խլել։ Օրական 100 օջախ, որոնք մարելու հարցում օրական ընդգրկվում է 5000 մարդ՝ տարբեր կառույցներից՝ ոստիկանություն, ԱԻՆ և այլն։

Թուրքիայի Մեծ ժողովի պտագամավոր Շամիլ Այրիմը Haqqin.az-ին հայտնել է, թե հրդեհի ծավալներն անհամեմատելի են նախորդ տարիներին արձանագրված դեպքերի հետ և ավելացրել.

«Թուրիքայում հրդեհները կապում են ոչ միայն կլիմայական փոփոխություններով, այլև հնարավոր սաբոտաժով։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և կատարվածի համար բոլոր մեղավորներն իրենց արժանի պատիժը կստանան։ Հրդեհները կարող են լինել նաև ՔԲԿ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների ձեռքի գործը։ Ամեն դեպքում, իշխանությունները խոստացել են հստակություն մտցնել հրդեհների առաջացման հարցում։ Հնարավոր է՝ արդեն այս երեկոյան լուրերի թողարկումներում կլինի թուրքական դատախազության պաշտոնական հաղորդագրությունը»։

Haqqin.az-ի հետ զրույցում մեկ այլ պատգամավոր՝ Օրհան Էրդեմը ինչ-որ ակնարկներ է արել՝ ասելով․

«Թուրքիայի կողքին շատ անկայուն տարածաշրջաններ կան՝ Հայաստան, Իրաք և այլն։ Նաև երկրի ներսում կան ուժեր, որոնք ձգտում են միջէթնիկական բախումներ առաջացնել։ Ուստի, դիտարկվում են հրդեհների առաջացման բոլոր տարբերակները՝ կրակի հետ ոչ ճիշտ վարվելուց մինչև ահաբեկչական խմբավորումների կողմից միտումնավոր հրկիզումներ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image