Ժամանց

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության նոր տոմսեր են թողարկվել 

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության նոր տոմսեր են թողարկվել 

ՖԻՖԱ-ն ականջալուր է եղել ֆուտբոլի Աշխարհի հաջորդ տարվա առաջնության համար թողարկված տոմսերի բարձր գների առնչությամբ հնչած քննադատություններին եւ թողարկել է նոր տոմսեր՝ 45 ֆունտ կամ 60 դոլար արժողությամբ։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Հիշեցնենք, որ Ֆուտբոլային երկրպագուների ընկերակցությունը պահանջել էր դադարեցնել տոմսերի վաճառքը, որպեսզի ֆանատների խմբերը կարողանային բանակցություններ վարել ՖԻՖԱ-ի հետ՝ տոմսերի գնային քաղաքականության հետ կապված։ Հիշեցնենք նաեւ, որ ԱԱ 2026-ի եզրափակվի «բյուջետային կատեգորիայի» տոմսերի արժեքը կազմում է 4185 ամերիկյան դոլար։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image