Հասարակություն

«Նիկոլին եմ ընտրելու» ֆեյսբուքյան էջում դժգոհում են պարտադրվող պատվաստանյութից

«Նիկոլին եմ ընտրելու» ֆեյսբուքյան էջում դժգոհում են պարտադրվող պատվաստանյութից

Տեղեկացրել էինք, որ շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով ուզում են բոլորին՝ պետականից մինչեւ մասնավոր սեկտորի աշխատակիցներ պատվաստել, իսկ չպատվաստվողներն ամսական 2 անգամ՝ իրենց հաշվին, պետք է կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն, ասինքն՝ 30 հազար դրամ վճարեն։ Մեզ հետ զրուցած բժիշկներից մեկը մարգարեական խոսքեր էր ասել, թե ինչո՞ւ եք դժգոհում՝ ձեր ընտրած իշխանության ձևավորած կառավարության որոշումն է։

Բայց , ահա, «Ընտրում ենք Նիկոլին» էջում տեսնում ենք մի կնոջ, որ լայվ է մտել ու մանրամասն հրահանգում է, թե ինչպես «պաշտպանվել» պարտադրվող պատվաստանյութից։ Կինը բավականին դիվանագիտական խորհուրդներ է տալիս, այն է՝ կտրականապես չհրաժարվել, այլ բժշկից տարբեր փաստաղթեր ու ապացույցներ պահանջել։ Մասնավորապես,  ինչի՞ց է բաղկացած պատվաստանյութը, տեղեկանք, թե արդյոք սույն պատվաստանյութը 3 տարի փորձարկումներ անցել է և կոնկրետ ազդու՞մ է վիրուսի վրա և այլն։

Ի դեպ, սույն էջում այլ ընդդիմադիր տրամադրություններ էլ կան։ Օրինակ՝ մեկը տեղադրել է Երևանի ավագանու նիստին «թիքթոքեր» դարձած «ականջ ծամող» Նուարդի տեսանյութն ու գրել․ «Գուցե ինձ սխալ հասկանաք, գուցե մեղադրեք ,բայց սրանք ուր էին պայքարի օրերին,այ հենց սրա պեսներն են Փաշիյանի ու իր թիմակիցների անվան հետ խաղում ու ընդդիմադիր շներին հաչացնում ,սա ինչ լպիրշ պավածք է կամ սա ինչ պաշտոնյա, սա մաքսիմում կլուբի մատուցողուհի կարա լինի, սա ջոգել ա ՝տեղական պետական ինքնակառավարման մարմինները տիկ տոկի պոդիում ա ...
Ով եք դուք, արաաա
Գործ արեք կամ ս... եղեք
Ու սրանց աշխատավարձը սարքեցիկ մի միլիոն՞բռավոոո ,թոշակառուներին տեր եղեք սրանք դեռ կհասցնեն գուլյատ անեն ...
Վարչապետ ջան, քեզ վստահում ենք բայց էս չուչելներին ս... արա ,աշխատող մարդկանց բեր»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image