Հասարակություն

Այսօրվա տոնը մեր ինքնութենական անընդհատության ևս մեկ վկայությունն է

Այսօրվա տոնը մեր ինքնութենական անընդհատության ևս մեկ վկայությունն է

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր Հայ Եկեղեցին նշում էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը մենք կոչում ենք Վարդավառ։ Այս տոնը գալիս է դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից։ Հետագայում այն դարձավ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը։ Այս տոնն ինձ համար խորհրդանշում է հայ ժողովրդի պատմականության շարունակականությունը․․․

Տոնը հերթական առիթն է հասկանալու, որ մենք մեր արմատը պետք է արժևորենք, չպետք է թույլ տանք մեզ մեր պատմությունից, մեր կերպից անջատել, մենք մեր արմատով ենք ուժեղ, ու թեև մեր պատմությունը լի է եղել վայրիվերումներով, այսօրվա տոնը մեր ինքնութենական անընդհատության ևս մեկ վկայությունն է․․․»:

Լրահոս

Ամենաընթերցված

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը

Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...

×
Gallery Image