Ժամանց

Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․ Տիգրան Արզաքանցյանը՝ ամուսնալուծության մասին

Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․ Տիգրան Արզաքանցյանը՝ ամուսնալուծության մասին

«Tête-à-tête» հաղորդման ընթացքում գործարար Տիգրան Արզաքանցյանն անդրադարձել է իր անձնական կյանքին՝ խոսելով առաջին ամուսնալուծության, Նատելյա Ռոտենբերգի հետ հարաբերությունների և ընտանիքի մասին։ Նրա խոսքով՝ ամուսնալուծությունը մեծ ցավ է յուրաքանչյուր ընտանիքի համար, հատկապես՝ հայկական ընտանիքներում, և դրանից ամենաշատը տուժում են երեխաները։

«Իմ բախտը բերել է, որ երեխաներս արդեն հասուն էին։ Նրանք հոգեկան մեծ ցավ չեն տարել, որովհետև կային խնդիրներ, և այդպես էր որոշվել։ Հիմա կարող եմ ասել՝ փառք Աստծո, ամեն ինչ լավ է։ Բոլոր կողմերից կա հարգանք և փոխըմբռնում, իսկ երեխաներս կարողացան հաղթահարել այդ փուլը»,- նշել է նա։

Արզաքանցյանն անդրադարձել է նաև իր և Նատելյա Ռոտենբերգի ամուսնալուծության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդգծելով, որ ինքը նման հայտարարություն չի արել։ «Ես լուրեր չեմ հրապարակել։ Մամուլը գրում է, բայց ես ոչինչ չեմ հրապարակել։ Տարբեր ընտանիքներում լինում են տարբեր խոսակցություններ։ Իմ տիկինը դիմել էր դատարան, սակայն այդ գործընթացը հիմա կանգնեցված է։ Ես, որպես տան ղեկավար, փորձում եմ մեր հարցերը լուծել, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի։ Հույս կա, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է նա։

Խոսելով կնոջ մասին՝ Արզաքանցյանը նշել է, որ Նատելյա Ռոտենբերգը սիրում է Հայաստանը և մեծ նվիրումով է մասնակցել հայկական երեխաների համար իրականացվող ծրագրերին։ «Ես նրան սիրելով եմ բերել Հայաստան, ինքն էլ սիրելով է եկել։ Նա շատ է սիրում Հայաստանը։ Շատ շնորհակալ եմ, որովհետև իր թանկարժեք ժամանակն ու առողջությունը ներդրեց մեր հայ երեխաների համար»,- ընդգծել է նա։ Գործարարը պատմել է նաև Ֆրանսիա կատարած այցի մասին՝ նշելով, որ այնտեղ հանդիպել է Եվրոպայի գավաթի մրցաշարին մասնակցող հայ երեխաներին և նրանց ծնողներին։ Նրա խոսքով՝ հայկական թիմը հաջող ելույթ է ունեցել՝ զբաղեցնելով առաջին և երկրորդ տեղերը, իսկ հանդիպումն անցել է ջերմ ու հաճելի մթնոլորտում։

Լրահոս

Ամենաընթերցված

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը

Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...

×
Gallery Image