Սորոսական Հասարակական կազմակերպություններին մեր երկրում և հատկապես դատաիրավական ոլորտում տեղի ունեցող խայտառակ ապօրինությունները չեն հետաքրքրում՝ նրանք իրենց լռությամբ աջակցում են ՀՀ իշխանություններին, որ գլխատի դատական համակարգը՝ հմուտ ու փորձառու դատավորներին փոխարինելով տգետ ու անփորձ պատանիներով։ Վերջիններիս կառավարելն, իհարկե, շատ ավելի հեշտ է եւ եթե Դավիթ Հարությունյանի նման դատավորը կարող է Գրիգորի Խաչատուրովին կալանք չտալ, Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ շինծու ճանաչել, արդարացնել Մամիկոն Ասլանյանին, ապա այս ջահելների համար չկան նման սահըմանափակումներ։ Սրանց էտալովը Արմեն Դանիելյանն ու Մնացական Մարտիրոսյանն է։ Եւ այս գրանտակեր ՀԿ-ները ծպտուն չեն հանում այն մասին, թե ինչ է կատարվում դատական համակարգում, ինչ ապօրինություններ է անում ԲԴԽ կոչվող կառույցը՝ Կարեն Անդրեասյանի հովանու ներքո։
Սրանց չեն հետաքրքրում նաեւ մամուլի դեմ այս իշխանությունների ոտնձգությունները, հակառակը՝ նրանք սիրով մասնակցում են լրատվամիջոցների ազատությունները սահմանափակող օրենսդրության մշակմանը։ Հավանաբար՝ նաեւ ինչ որ լուծումներ են առաջարկում՝ ինչպես անել, որ ԶԼՄ-ները դառնան հնազանդ ու չքննադատեն իշխանություններին։
Բայց սրանք ունեն մի թիրախ, որի վրա սեւեռումն արդեն հիվանդագին դրսեւորումներ է ունենում։ Այդ թիրախը ոստիկանությունն է՝ Ներքին գործերի նախարարությունը եւ, իհարկե, նախարար Վահե Ղազարյանը։ Չար լեզուներն ասում են, որ սորոսականներն իրենք են ցանկացել իրենցից մեկին նշանակել նախարարի պաշտոնին եւ երբ չի նշանակվել, խնդիր են դրել Ղազարյանին ամեն կերպ փչացնել եւ նշանակման պահից ընկել են հետեւից։
Թերեւս դա է պատճառը, որ այսօր ողջ երկիրը, նրա առաջադեմ հատվածը քննարկում է ԲԴԽ-ի՝ մի խումբ դատավորների լիազորությունները դադարեցնելու ապօրինի որոշումը, մարդիկ իրենց վրդովմունքն են հայտնում կատարվածի առիթով, իրենց զորակցությունը՝ հեռացված դատավորներին, իսկ մեկ տասնյակից ավելի ՀԿ-ներ հայտարարություն են տարածել, որտեղ խատագույնս քննադատում են ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, հայտարարելով, որ ոստիկանությունում բարեփոխումները ճիշտ ուղու վրա չեն:
Եթե անգամ միանգամից բոլոր պարեկները հանցանք կատարեին եւ ոչ մի ոստիկան իր պարտականությունները բարեխիղճ չկատարեր, դա անհամեմատելի է դատական համակարգը տրորելու, ստրկացնելու, կայացած դատավորներին հեռացնելու եւ անգրագետ ու անպատրաստ ջահելներով այդ համակարգը համալրելու աղետի հետ։
Համոզված ենք՝ եթե ԼԳԲՏ համայնքի մի անդամի իրավունքները ոտնահարված լինեին, արեւմտյան գրանտներից սնվող այս պարազիտները համաշխարհային աղմուկ կբարձրացնեին։ Իսկ անկախ դատավորներն ու իրական արդարադատությունը սրանց թշնամին է, ինչպես եւ գործող իշխանություններինը: