Մեր ձայնը ոչ մեկ չի լսում կամ չեն ուզում լսել։ Մի օր ինֆարկտ է տալու, մեռնենք, լուրջ եմ ասում, արդեն էլ չգիտենք՝ ում դիմենք, ոնց դիմենք։ Իրենցից ոչ մի բան չի պահանջվում, թող բացեն ճանապարհները, գնանք հասնենք մեր ընտանիքներին։ Կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ռուսաստան վերադառնալ ցանկացողներից մեկը՝ Ջուլիետա Մելքոնյանը։
«Ես էլ, մի 6 ամիս է ստեղ եմ։ Ես այնտեղ վարձով էի ապրում, բայց աշխատանք ունեի ու լավ էի ապրում, իսկ այստեղ տուն ունեմ, բայց աշխատանք չունեմ, ապրուստի միջոց չկա։ Ինձ աշխատանքի չեն վերցնում, ասում են՝ մորքուր ջան, տարիքով ես, մորքուրը հիմա ի՞նչ անի, դե ասեք։ Ամեն անգամ գալիս ենք, մեզ արհամարհում են կամ էլ մի երկու հոգի դուրս են գալիս, թե հեսա կլուծենք, բայց ու՞ր է։ Իրենցից ոչ մի բան չի պահանջվում, անգամ թեկուզ մեր սեփական գումարներով, դրան էլ ենք համաձայն, թող թողեն գնանք»,- ասաց կինը։