Այլ

Ռեկորդային շոգ եղանակը ստիպել է Անկախության օրվա միջոցառումները փոփոխել

Ռեկորդային շոգ եղանակը ստիպել է Անկախության օրվա միջոցառումները փոփոխել

Ռեկորդային շոգ եղանակը Միացյալ Նահանգներում ստիպել է, որպեսզի այսօր՝ հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրվա առիթով կազմակերպված միջոցառումների ժամանակացույցում փոփոխություններ կատարվեն։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Չեղարկվել են կամ նախապես պլանավորված զորահանդեսները, կամ երթերը, համերգները կամ էլ՝ հրավառության ծրագրերը։ Հիշեցնենք, որ այս տարի լրանում է ԱՄՆ անկախության 250-ամյակը։

Նույնիսկ ամերիկյան 50 նահանգների պրոդուկցիան ներկայացնող տոնավաճառը ժամանակավորապես փակվել է, քանի որ սնդիկի սյունը հատել է +38 աստիճանը, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Այսօրվա համար կանխատեսվում է մինչեւ 46 աստիճան շոգ եղանակ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image