Այլ

Հայտնաբերվել են «Պրոմեթեւսի շղթաները»

Հայտնաբերվել են «Պրոմեթեւսի շղթաները»

Ռուսաստանում, Դաղստանի ինքնավար հանրապետությունում լեռնային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հզոր շղթաներ, որոնք ապարաշերտի մեջ են մխրճված մի քանի մետր։ Ռուսական տելեգրամյան ալիքներից Mash-ի համաձայն, տեղի մասնագետները նշել են, որ հայտնաբերված շղթան կարող է լինել այն նույն շղթան, որով, համաձայն հին հունական առասպելի շղթայակապ է արված եղել տիտան Պրոմեթեւսը։ Շղթայի քաշը 60 կգ է։

Շղթայի օղակները միացման կարեր չունեն, ինչը, ըստ մասնագետների, այն դարձնում է անխորտակելի։ Կողքին հայտնաբերվել են անոթներ, որոնց տարիքը գնահատվում է ավելի քան երեք հազար տարեկան։ Գտածոները փոխանցվել են Ադիգեայի թանգարանին, որտեղ ռեստավրացիայից հետո այն կցուցադրվի հանրությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image