Միջազգային

Բողոքի ցույց Գերմանիայում․ ճանապարհներ են փակվել

Բողոքի ցույց Գերմանիայում․ ճանապարհներ են փակվել

Բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել Գերմանիայի Էրֆրութ քաղաքում։ Ցույցը նվիրված է եղել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության ամենամյա համագումարին։ Մասնակիցները փակել են մի քանի հիմնական ճանապարհներ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ոստիկանների հավաստմամբ՝ բողոքի գործողությանը մասնակցել է մոտ 15 հազար մարդ։

Նշենք, որ առաջիկայում Էրֆրութում ռեգիոնալ ընտրություններ են լինելու եւ հնարավոր է, որ առաջին անգամ «Այլընտրանք Գերմանիայի» համար կուսակցությունը իշխանության գա Գերմանիայի ֆեդերալ երկրամասերից մեկում։ Ցույցին մասնակցում են արհմիությունների ներկայացուցիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, ձախակողմյան քաղաքական ուժեր ներկայացնող պատվիրակություններ։ AfD-ի երկօրյա համագումարի ընթացքում Էրֆրութում անվտանգային միջոցառումները կուժեղացվեն։ Տեղափոխվել են հավելյալ ոստիկանական ուժեր՝ կարգուկանոնը պահպանելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image