Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ քաղաքակյան գործիչ, նախկին դեսպան ու ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին առավոտյան իր տան շքամուտքում դաժան ծեծի են ենթրակել։ Նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
Hraparak.am-ը կապ հաստատեց բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի հետ, վերջինս ասաց, որ Էդգար Ղազարյանը բուժզննում է անցել ու դուրս է գրվել։
«Նորմալ է վիճակը։ Սալջարդ ունի գլխի շրջանում, արդեն դուրս է գրվել»,-ասաց «Էրեբունի» ԲԿ տնօրենը։