Դիլիջան քաղաքի, Գետափանյա փողոցի, հարակից բակերի կառուցապատման սուբվենցիոն, գրեթե 900 միլիոն դրամանոց ծրագրի իրականացման ժամկետը խախտվել է: Նախագծով նախատեսված շատ աշխատանքներ չեն իրականացվել, կամ կատարվել են նախագծից էական շեղումներով։ Հունվարի 29-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին․ «Որքա՞ն է Դիլիջանի Գետափնյա փողոցի կառուցապատման, ասֆալտապատման, փողոցի հարակից մայթերի բարեկարգման սուբվեցիոն ծրագրի արժեքը, ե՞րբ է ծրագրի սկիզբը, ե՞րբ է այն ավարտվելու, ծրագրի նախագծի և կատարված աշխատանքների միջև որքա՞ն տարբերություններ կան»։ ՔՊ-ական համայնքապետը խախտելով ՀՀ սահմանադրությունը և «Տեղեկատվության ազատության մասին» մասին օրենքը՝ չի պատասխանել հարցմանս։ Ոչ էլ մեկամսյա ժամանակ է խնդրել` պատասխանելու համար: Ահա այսպես «թափանցիկ» են աշխատում ՔՊ-ական համայնքապետերը։
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
×
❮
❯