Հասարակություն

Աշխարհի անտառային պաշարները կարող են արագորեն սպառվել

Աշխարհի անտառային պաշարները կարող են արագորեն սպառվել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․

Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը։
Վերջին գնահատականների համաձայն՝ Երկրի վրա աճում է մոտ 3 տրիլիոն ծառ, ինչը միջինում կազմում է մոտ 400 ծառ յուրաքանչյուր մարդու հաշվով։ Սա գրեթե 8 անգամ ավելի մեծ ցուցանիշ է, քան նախկին գնահատականները։ Ամենաշատ ծառերը կենտրոնացած են արևադարձային անտառներում (43%), ինչպես նաև 🇷🇺Ռուսաստանի, 🇨🇦Կանադայի և Սկանդինավիայի բարեխառն անտառներում։
Սակայն մարդկային քաղաքակրթության զարգացման սկզբից ի վեր ծառերի ընդհանուր քանակը նվազել է շուրջ 46%-ով: Յուրաքանչյուր տարվա կորուստները կազմում են մոտ 15 միլիարդ ծառ, մինչդեռ անտառների վերականգնումը տեղի է ունենում զգալիորեն ավելի դանդաղ տեմպերով։
Գիտնականները զգուշացնում են, որ 3 տրիլիոն ծառի առկայությունը չպետք է անվտանգության կեղծ զգացում ստեղծի. եթե անտառահատումների ներկայիս տեմպերը շարունակվեն, ապա աշխարհի անտառային պաշարները կարող են արագորեն սպառվել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image