Միջազգային

Իսպանիայի վարչապետն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին

Իսպանիայի վարչապետն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին

Պաշտոնական Մադրիդն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից առևտուրը դադարեցնելու սպառնալիքներին։

Այսպես, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի գրասենյակը մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Իսպանիայի հետ առևտուրը դադարեցնելու մտադրության մասին, հայտարարել է․

«Իսպանիայում նման հայտարարությունները ընկալվում են որպես սովորական հռետորաբանություն։ Իսպանիան և ԱՄՆ-ն ունեն ամուր սոցիալական, մշակութային և տնտեսական հարաբերություններ, և մենք չունենք դրանք փոխելու մտադրություն»։

Հիշեցնենք՝ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադարեցնել առևտուրը Իսպանիայի հետ։

Ըստ տեղեկությունների՝ Թրամփը հանձնարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին ամբողջությամբ դադարեցնել առևտուրը Իսպանիայի հետ՝ Մադրիդին անվանելով ՆԱՏՕ-ում «սարսափելի գործընկեր»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image