Հասարակություն

Գործադուլը շարունակվում է, «խոպանչի» հանքափորներին մինչեւ 1 միլիոն աշխատավարձ են տալիս 

Գործադուլը շարունակվում է, «խոպանչի» հանքափորներին մինչեւ 1 միլիոն աշխատավարձ են տալիս 

28 օր է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հորատող 50 բանվորներ գործադուլ են անում, պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Ախթալայից տեղեկացա, որ գործադուլավորներին փոխարինելու համար Վարդենիսից՝ Սոթքի հանքից հանքափորներ են բերել: Սկզբում ասում էին` 8 հոգի, հիմա` 15: Ախթալացիներն ասում են, որ կոմբինատի ղեկավարությունը նրանց բարձր աշխատավարձ՝ 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ է խոստացել, ապահովում են սնունդով, տրանսպորտով: Նրանք ապրում են Մեծ Այրում գյուղի հյուրատներում։ Ախթալայի բնակիչներն ասում են,  որ վերջին 5-6 տարում նման հոգատար վերաբերմունք կոմբինատի կողմից տեղացի աշխատողների հանդեպ չի եղել: Տեղեկացա նաեւ, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այս օրերին Ախթալայի լեռնահարստացման  կոմբինատում են` ստուգում են աշխատողների աշխատանքային պայմանագրերը, վարձատրության չափերը։ Նրանք մտադիր են հանքախորշեր մտնել, որպեսզի տեսնեն հանքափորներների աշխատանքային պայմանները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image