Միջազգային

Պաբլո Պիկասոյի կտավը վաճառվել է մոտ 2 միլիոն դոլարով

Պաբլո Պիկասոյի կտավը վաճառվել է մոտ 2 միլիոն դոլարով

Լուսանկարիչ Դորա Մարի դիմանկարը, որը նկարել էր Պաբլո Պիկասոն, վաճառվել է աճուրդով՝ Լոնդոնում՝ 1,7 միլիոն դոլարով։ Վաճառքն իրականացվել է Sotheby՛s աճուրդային տանը։

Կտավի նախնական արժեքը կազմել է 600-800 հազար ֆունտ ստերլինգ։ Պիկասոն կտավը նկարել է 1936 թվականի նոյեմբերին՝ Մարի հետ հանդիպումից եւ նրանց միջեւ սկսված հարաբերություններից կարճ ժամանակ անց։ Պիկասոն այն նվիրել է Մարին, ով պահել է կտավը իր մոտ մինչեւ 1997 թվականը։

Հետագայում կտավը մաս է կազմել բրիտանացի գործարար եւ կոլեկցիոներ, ներդրող Ջո Լյուսի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image