Իրավունք

Կարապետ Գուլոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնատունը բարեկարգելու համար

Կարապետ Գուլոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնատունը բարեկարգելու համար

Դատախազությունը հայտնում է, որ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի գործողություններ կատարելու համար։
Մայիսի 12-ին պետության սեփականություն էր գրանցվել Առինջում գտնվող, Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91%-ը։ Քննությամբ պարզվել է, որ Գուլոյանը, իմանալով գույքի վրա դրված արգելանքի մասին, կազմակերպել է տան պատերի, սալիկների, դռների և պատուհանների ապամոնտաժումն ու վնասումը։

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ խոսքը առանձնատան երեսպատման աշխատանքի մասին է․ Գուլոյանի առանձնատուն «երեսը» ֆերզիտային սվաղ է եղել, դա նախկին պաշտոնյան ցանկացել է ավելի թանկ եւ գրավիչ քարով փոխարինել՝ տրավերտինով, գնել է տրավերտինը, սակայն գործն ավարտին չի հասցվել, քանի որ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ՝ Գուլոյանի տունն անցել է պետությանը․ գնված թանկարժեք տրավերտին քարի մեծ քանակ այժմ Գուլոյանի նախկին առանձնատան բակում շարված է։ Ստացվում է, որ տունը վերանորոգելու, բարեկարգելու համար Կարապետ Գուլոյանին մեղադրանք է առաջադրվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image