Մարտի 1-ի գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը, մեր տեղեկություններով, որոշել է դուրս գալ համակարգից։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ մասնավոր սեկտորից աշխատանքի առաջարկ է ստացել, բայց ՀՔԾ-ում խոսում են, որ էլ չի դիմանում ճնշումներին եւ զզվել է Մարտի 1-ի անհեռանկար գործից։ Մենք կապվեցինք Մուշեղյանի հետ, ով սկզբում լսելով հարցը՝ ասաց, որ զբաղված է, որ մեկ ժամից զանգենք, հետո ասաց, թե քննչական գործողության է, ուշ զանգենք։ Ի վերջո, պատասխանեց մեր հարցին․ «Կարճ ասեմ՝ հիմա գործիս տեղում եմ, աշխատում եմ»։ Իսկ առաջիկայո՞ւմ։ «Առաջիկայում էլ աշխատելու եմ»։ Ասում են՝ Մարտի 1-ի գործն է պատճառը, որ որոշել եք տեղափոխվել մասնավոր սեկտոր։ «Չէ, եղբայր, ասում եմ՝ հիմա էլ աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ ու հլը որ աշխատելու եմ»։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
Քիչ առաջ ջրասուզակներին և փրկարարներին հաջողվեց Փամբակ գետում հայտնաբերել 13-ամյա աղջկա մարմինը։ Հիշ...
Ո՞վ է ընթացող Աշխարհի առաջնության միակ հայը
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միշտ էլ եղել է այն բեմը, որտեղ ազգերը ներկայացնում են իրենց լավագույն...
Քրեական վարույթ պետք է նախաձեռնվի. ԱԱԾ նախկին տնօր...
«Հրապարակը» ԱԱԾ-ի կողմից ինֆորմացիայի անօրինական արտահոսքի մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբ...
×
❮
❯