Այլ

Մոցարտի սեւագրությունների տետրն են գտել

Մոցարտի սեւագրությունների տետրն են գտել

Գտնվել է ավստրիացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սեւագրությունների տետրը, որում եղել են սեւագրություններ՝ տավիղի եւ ֆլեյտայի համար նախատեսված յոթ ստեղծագործությունների համար։ Տետրը հայտնաբերվել է Ֆրանսիայի Ազգային գրադարանում՝ Փարիզում։ Այս մասին հայտնում է AFP-ն։Տետրը հայտնաբերվել է անանուն ձեռագրերի մեջ, որոնք պահպանվել են կոմս դը Գինի արխիվում։

Արխիվը Ֆրանսիական 1794 թվականի հեղափոխության ժամանակ առգրավվել էր կոմսի տանից։ Մոցարտը այդ սեւագրությունների տետրն օգտագործել է 1778 թվականին՝ Փարիզ կատարած վերջին այցելության ժամանակ, երբ դասեր է տվել երիտասարդ տավիղահարուհի Մարիա Լուիզա Ֆիլիպինա դե Բոնյեր դե Գինին՝ կոմս դե Գինի դստերը։ Սեւագրության հեղինակային պատկանելիության հարցը վերջնականապես որոշել են Զալցբուրգի Մոցարտյան գրադարանի մասնագետները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image