Հարցազրույց

Մուշեղ Մուրադյանի նման մարզպետ ունենալը հերիք է․ պատգամավորը՝ ձերբակալությունների մասին

Մուշեղ Մուրադյանի նման մարզպետ ունենալը հերիք է․ պատգամավորը՝ ձերբակալությունների մասին

Գրել ենք, որ երեկ ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Ըստ մեր աղբյուրի` Կարապետյանը ձերբակալվել է իր իսկ աշխատավայրում, կաշառք ստանալու պահին։

Իսկ ահա, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը hraparak.am֊ին փոխանցել էր, թե առավոտյան է Կարապետյանի ձերբակալության մասին տեղեկացել և գործը հակակոռուպցիոն կոմիտեի տիրույթում է։

Կարապետյանի ձերբակալությանը հաջորդել է այլ գործողություն. իրավապահները խուզարկել են մարզի դպրոցներից մեկի տնօրենի ու փոխտնօրենի աշխատասենյակները, որից հետո նրանց նույնպես ձերբակալել են։ Ձերբակալվածներից մեկը կին է։  

Նշենք, որ այս տարվա ընթացքում սա մարզպետարանի երկրորդ բարձաստիճան պաշտոնյայի ձեռբակալությունն է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Մարտ ամսին նույն կոմիտեի կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձեռբակալվել էր Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, որը հետո կալանավորվեց (հետագայում այն փոխարինվեց տնային կալանքով)։

«Կոռուպցիան Հայաստանում արմատախիլ անելու խոստում տվող իշխանության ներկայացուցիչներն օրեցօր ավելի են խորանում այդ արատավոր երևույթի մեջ։ Մեր երկրում ձուկը գլխից է հոտած, իսկ Շիրակի մարզում առավել ևս․․․»,-ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում պատգամավորը նկատում է, որ մեր կրթական համակարգն այսօր չափազանց  լուրջ խնդիրներ ունի, սկսած՝ դպրոցներում խնամի-ծանոթ-բարեկամ աշխատանքի տեղավորման իրողությունից մինչև պրոֆեսիոնալ կադրերի պակաս։

- Պարոն Մելքոնյան, որքանով տեղեկացված ենք, Հայկասար համայնքի միջնակարգ  դպրոցի տնօրենն ու փոխտնօրենն են երեկ ձերբակալվել, ըստ լուրերի՝ տնօրենը ժամանակավոր պաշտոնակատար էր եւ մրցույթում հաղթելու մեծ ցանկություն է ունեցել։

- Այո, ես էլ եմ լսել, իսկ ուշագրավն այն է, որ այդ դպրոցը ընդգրկված է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ցուցակում, որ աշակերտների քիչ թվաքանակի պատճառով դպրոցը փակվելու է։ Իհարկե, դա դպրոց փակելու հիմնավորում չէ։

- Մի տեսակ տարօրինակ չէ՞, որ Շիրակի մարզպետարանում են նման դեպքեր իրար հետևից պատահում։

- Չեմ կարծում, որ թիրախավորել են կամ կենտրոնացել մեր մարզի վրա, բայց Մուշեղ Մուրադյանի նման մարզպետ ունենալը հերիք է։ Հատկապես, որ տեսնում ենք, թե ինչ պատասխան է տվել անմիջապես իր ենթակայության տակ  գտնվող անձի շուրջ կատարված գործողության վերաբերյալ։ Տպավորություն է, թե փողոցում մի բան է եղել, ինքն էլ կողքից լսել է։ Ինքը պիտի հենց առաջին դեպքից հետո հրաժարական տար։

- Անդրադառնալով Հրայր Կարապետյանին, նկատենք, որ նա նոր չէր այս ոլորտում, երկար տարիներ է՝ պաշտոնավարում է, մի՞թե հենց նոր որոշեց կաշառք վերցնել․․․

- Չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել , հատկապես որ հակակոռուպցիոնը դեռ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել այս դեպքի հետ կապված, իսկ ես հույս ունեմ, որ հայտարարությունից հետո գոնե որոշ բաներ մեզ համար կպարզվի, բայց չի բացառվում, որ,  ինչպես ժողովուրդն է ասում, հիմա են ձեռքը բռնել կամ օրվա իշխանությանն հիմա էր սա պետք։ Փորձում են ցույց տալ, որ կոռուպցիա են բացահայտում, գործ են անում, ժողովրդին ցույց տալու բաներ ունեն, իսկ կրթական համակարգն այն զգայուն համակարգն է, որ անտարբեր չես կարող լինել։

- Եթե ավելի անկեղծ, այսօր ՔՊ-ական  բոլոր պաշտոնյաներն էլ իրենց ազգուտակին հատկապես մարզերի դպրոցներում գործի տեղավորել են, սա կոռուպցիա՞ չէ։

- Բոլորն են տեղավորել, մարզպետից ու պատգամավորից սկսած, Նիկոլ Փաշինյանն հենց օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորաքրոջ դպրոցն էր այցելել, ու էդպես հերթով կարող ենք թվել։ Երբ մենք իրենց ասում ենք այդ մասին, ասում են՝ դա նախկինների օրոք էր այդ բարքերը։ Լավ, համաձայն եմ՝ նախկիններն էին, բա հիմա, ավելի այլանդակ բաներ եք անում, ավելի այլանդակ բարքեր եք բերել, հիմա՞  էլ է նախկինների ժամանակը․․․․

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image