Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է՝ վերանայելու է պետական սիմվոլները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է՝ վերանայելու է պետական սիմվոլները

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր «գաղափարախոսական ուղերձները» ներկայացրել է նաեւ ՔՊ փակ նիստերում, ասելով՝ նոր ժամանակները նոր գաղափարախոսություն են պահանջում, եւ ինքը դիտարկում է ոչ միայն Սահմանադրության, այլեւ հիմնի, դրոշի, պետական այլ սիմվոլների վերանայում։ Հարցրել են՝ Սահմանադրությունը փոխում ենք Ալիեւի՞ պահանջով, ասել է՝ Ադրբեջանի խնդրահարույց պահանջները «խաղաղության պայմանագրի» կնքումով կվերանան, ինքը հիմա նոր՝ իրական Հայաստանի մոդելն է զարգացնում, եւ անգամ ակնարկել է, որ սրանով «չորրորդ հանրապետության» հիմքերն է դնում։

Ի դեպ, նման բան ասել էր նաեւ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում, հարցին, թե նոր Սահմանադրություն առաջարկում է նոր՝ չորրորդ հանրապետությա՞ն համար, ասել էր. «Դա գաղափարներից մեկն է»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image