Քաղաքականություն

Հրաչյա Ռոստոմյանին գուշացրել են

Հրաչյա Ռոստոմյանին գուշացրել են

Ոմանք զարմանում են, թե ինչու Գագիկ Ծառուկյանի համախոհները, թիմակիցները, նրան պատկանող հիմնարկությունների աշխատողները կազմակերպված դուրս չեն գալիս փողոց, բողոքի ակցիաներ չեն անում: Բացի այն, որ Ծառուկյանի ամբողջ թիմի նկատմամբ տոտալ հոգեբանական ճնշումներ ու սպառնալիքներ են գործադրվում այս օրերին, որ ոչ ոք չհամարձակվի բողոքել, մի հանգամանք էլ կա, որը խանգարում է կազմակերպված պայքարին:

Բանն այն է, որ Ծառուկյանի թիմում, որպես կանոն, կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է Հրաչյա Ռոստոմյանը: Սակայն Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը շաբաթներ առաջ մեկնել է Հայաստանից եւ դեռ չի վերադարձել: Նրան ուղիղ տեքստով զգուշացրել են, որ իր նկատմամբ եւս քրեական հետապնդում են սկսելու: Թերեւս դա է բացակայության պատճառը: Մենք փորձեցինք կապվել Ռոստոմյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին: Մտերիմներն ասացին` հանրապետությունում չէ:

Լրահոս

Ամենաընթերցված

Չմարսեցին տեղի ունեցածը

Չմարսեցին տեղի ունեցածը

Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դո...

×
Gallery Image