Մարդու մոտ աղիքային միկրոֆլորայի փոփոխությունը կարող են ի հայտ գալ՝ նախքան երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջանալը։ Այս մասին գիտնականները եզրակացրել են մի քանի հազար մարդկանց միկրոբիոմային հետազոտությունների արդյունքներն ուսումնասիրելիս։ Cell Reports Medicine-ի համաձայն, դեռեւս երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջանալուց մի քանի տարի առաջ՝ ռիսկային գոտում գտնվող մարդկանց մոտ աղիքային միկրոֆլորան որոշակի փոփոխություններ է սկսում կրել։
Մասնավորապես՝ օգտակար համարվող որոշ բակտերիաներ փոխում են իրենց վարքագիծն ու նպաստում բորբոքային պրոցեսների ինչպես նաեւ՝ նյութափոխանակության խաթարումների առաջացմանը, որոնք էլ իրենց հերթին պատճառ են դառնում երկրորդ տիպի 2-րդ տիպի շաքարային դիաբետի ի հայտ գալուն։ Գիտնականները այս բացահայտումը համարում են կարեւոր, քանի որ հնարավորություն է ստեղծվում աղիքային միկրոֆլորայի ուսումնասիրությամբ նաեւ գնահատել, թե մարդը գտնվում է արդյոք դիաբետ ունենալու ռիսկային գոտում։