Միջազգային

Թրամփը պնդում է՝ Իրանը կարող է վերացնել իրեն

Թրամփը պնդում է՝ Իրանը կարող է վերացնել իրեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր դեմ կարող է մահափորձ իրականացվել Իրանի կողմից։

«Գիտե՞ք ինչ։ Ես ևս կարող եմ չլինել։ Որովհետև ես նրանց թիվ մեկ թիրախն եմ», - ասել է ամերիկացի առաջնորդը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և հիշելով Թեհրանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ։

Թրամփը վստահեցրել է, որ չի անհանգստանում մահվան հեռանկարի համար։

«Ես անում եմ այն, ինչ ճիշտ է երկրի համար։ Ես անում եմ այն, ինչ ճիշտ է աշխարհի համար», - պնդել է Թրամփը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image