Մեծ Բրիտանիայում 16-ամյա աշակերտը դատարանի առաջ է կանգնել՝ ուսուցչի վրա դանակով հարձակվելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, Ուելսի Միլֆորդ-Հեյվենի դպրոցում։ Դատարանի տվյալներով՝ 15-16 տարեկան դեռահասը մուտք է գործել ուսուցչի աշխատասենյալ, փակել դուռը, մոտեցել ուսուցչին՝ առաջադրանքը ստուգել տալու պատճառով, հանել պայուսակից խոհանոցային դանակն ու հարվածել դրանով կին ուսուցչի գլխին։ Սկսվել է պայքար եւ ուսուցիչը կարողացել է աշակերտի ձեռքից խլել դանակն ու հեռացնել աշխատասենյակից։ Ամբաստանյալի աթոռին հայտնված դեռահասը իր մեղքը չի ընդունում։ Ուսուցիչը արդեն դատարանում տվել է ցուցմունք։ Գործը քննում է Սուոնսիի Արքայական դատարանը։ Դեռ հայտնի չէ, թե դեռահասին ինչ պատիժ է սպառնալու։
Այլ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն...
«Հրապարակ». Ընտրություններն անցան, առողջապահությու...
Ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտում կարծիքներ էին հնչում, որ պետությունը չունի բավարար միջոցներ...
Ինչպես է Վահագն Ալեքսանյանն ապահովելու Յոնջլախցի Վ...
Հուլիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր»...
«Հրապարակ». Տավուշի գյուղերից հեռանում են
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից գաղթը շարունակվում է։ Քանի որ Ռուսաստանում պատերազմ է, գաղթողներ...
×
❮
❯