Այլ

Աշակերտը դանակով հարվածել է ուսուցչին

Աշակերտը դանակով հարվածել է ուսուցչին

Մեծ Բրիտանիայում 16-ամյա աշակերտը դատարանի առաջ է կանգնել՝ ուսուցչի վրա դանակով հարձակվելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, Ուելսի Միլֆորդ-Հեյվենի դպրոցում։ Դատարանի տվյալներով՝ 15-16 տարեկան դեռահասը մուտք է գործել ուսուցչի աշխատասենյալ, փակել դուռը, մոտեցել ուսուցչին՝ առաջադրանքը ստուգել տալու պատճառով, հանել պայուսակից խոհանոցային դանակն ու հարվածել դրանով կին ուսուցչի գլխին։ Սկսվել է պայքար եւ ուսուցիչը կարողացել է աշակերտի ձեռքից խլել դանակն ու հեռացնել աշխատասենյակից։ Ամբաստանյալի աթոռին հայտնված դեռահասը իր մեղքը չի ընդունում։ Ուսուցիչը արդեն դատարանում տվել է ցուցմունք։ Գործը քննում է Սուոնսիի Արքայական դատարանը։ Դեռ հայտնի չէ, թե դեռահասին ինչ պատիժ է սպառնալու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image