Ռուսաստանում ընթացիկ տարվա օգոստոսին անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրված վարկերի ծավալը հասել է 800 միլիարդ ռուբլու, որը 20 տոկոսով ավելին է հուլիսյան ցուցանիշից, հայտնում է «ՎՏԲ» բանկի մամուլի ծառայությունը։ Դիտարկումների ողջ ժամանակահատվածում սա համարվում է ռեկորդային ցուցանիշ։ Այս տարվա ութ ամիսներին հիփոթեքային վարկերի ամբողջ ծավալը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի։
Առաջնային տեղում են Մոսկվան եւ Մոսկվայի մարզը, Սանկտ Պետերբուրգը, Թաթարստանը, Կրասնոդարի երկրամասն ու Նովոսիբիրսկի մարզը։ Հիմնականում տրամադրվել է ստանդարտ ծրագրով նախատեսված վարկ, որով մարդիկ ձեռք են բերում երկրորդային բնակարաններ։ Մեկ վարկի միջին ծավալը կազմում է 5 միլիոն ռուբլի, որը տարեսկզբի համեմատ նվազել է 6 տոկոսով։