Այլ

Ջորջ Քլունիին նույնպես մտահոգում են ուկրաինական զարգացումները

Ջորջ Քլունիին նույնպես մտահոգում են ուկրաինական զարգացումները

Ամերիկացի հանրահայտ դերասան Ջորջ Քլունին, ով այս օրերին գտնվում է Բեռլինի միջազգային կինոփառատոնում, որտեղ ցուցադրվել է նրա մասնակցությամբ «Գանձեր որոնողները» ֆիլմը, ելույթ է ունեցել ի սատարում ուկրաինացի ժողովրդի:



Իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ աչքի ընկնող գերաստղը իր աջակցությունն ու համակրանքն է արտահայտել Եվրամայդանի ակտիվիստների և անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ:



«Ես աջակցում եմ ուկրաինացի ակտիվիստներին, քանի որ կարևորում եմ այն իրողությունը, որ մարդիկ հույսով պայքարում են իրենց ինքնորոշման և ազատության համար: Ես ծանոթ եմ Կլիչկոյի եղբայրներին դեռևս Օուշենի ընկերների մասին կինոնկարների նկարահանումների ժամանակներից: Ես հետևել եմ Յուլյա Տիմոշենկոյի գործին և գիտեմ, որ նա նստած է բանտում քաղաքական պատճառներով, ոչ թե այն բանի, որ հանցագործություն է կատարել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Քլունին Եվրամայդանի մասնակիցներին տեսաուղերձ էր հղել՝ ասելով, որ աշխարհում գոյություն չունի այնպիսի ժողովրդավարություն, որտեղ տեղի են ունենում ձերբակալություններ, և որտեղ խոչընդոտում են խաղաղ ցուցարարներին: Իսկ ԱՄՆ-ում իր նոր ֆիլմի շնորհանդեսին Քլունին ներկայացել էր Յուլիա Տիմոշենկոյի պատկերով ֆուտբոլկայով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image