Միջազգային

Քաղաքապետ են ձերբակալել

Քաղաքապետ են ձերբակալել

Թուրքիայում ձերբակալվել են Իզմիթի համայնքապետ Ֆաթիմա Քափլան Հյուրիետը եւ նրա ամուսինը՝ Մուրադ Հյուրիեթը։ Ձերբակալությունն իրականացվել է համայնքի հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։

Առկա տեղեկությունների համաձայն, քաղաքապետ Ֆաթիմա Քափլանի եւ նրա ամուսնու՝ Մուրադ Հյուրիեթի ձերբակալությունից բացի, նույն գործի շրջանակում տրվել է նաեւ գործով անցնող եւս երեսունմեկ կասկածյալի ձերբակալության սանկցիան։ Ներկայումս ձերբակալվածների թիվը քսանութ է։ Ոստիկանությունն առավոտյան խուզարկություններ է անցկացրել նաեւ Իզմիթի համայնքապետարանում եւ Ֆաթիմա Քափլանի բնակարանում։ Համայնքապետը եւ նրա ամուսինը մեղադրվում են հանցավոր կազմակերպության ստեղծման, կոռուպցիայի եւ տենդերների անցկացման ընթացքում կատարած խարդախությունների մեջ։ Դատախազության ցուցմամբ՝ այսօր հատուկ գործողություններ են իրականացվել միանգամից մի քանի շրջաններում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիթում, Քըրըթ-կալեում եւ Անթալիայում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image