ՀրապարակTV

Ժաննա Անդրեասյանը ընդամենը 2 դարով է շփոթել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցի վերաբերյալ Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել, ուր պատմում է Հախում գետի վրա կառուցված նոր և հին կամուրջների մասին։

Նա տեսանյութին կից գրել է․ «Առաջիկայում կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը, որը կլինի հետիոտնային շարժի համար: Կամուրջը գտնվում է Իծաքար-Գանձաքար ճանապարհին, որը հիմնանորոգվել է։ Պատմական կամրջին հարակից հատվածում կառուցվել է պողպատե ֆերմաներով կամուրջ՝ նախատեսված մեքենաների համար»։

Բայց տեսանյութի սկզբում Նիկոլ Փաշինյանը հարցնում է ԿԳՄՍ նախարարին․

-Տիկին Անդրեասյան, կհիշե՞ք որ դարի կամուրջ է։

-17-18-րդ դարերի կամուրջ է,-վստահ պատասխանում է պատմական կամրջի տարիքը ընդամենը 2 դարով շփոթած ԿԳՄՍ նախարարը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image