Այլ

Թուրքիայում երկրաշարժ է եղել

Թուրքիայում երկրաշարժ է եղել

Թուրքիայի արևելքում՝ Մալաթիա նահանգում, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը:

Ինչպես նշված է գերատեսչության հրապարակված հաղորդագրության մեջ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:19-ին (Երևանի ժամանակով՝ 17։19-ին)։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պույտուրգեի շրջանում, օջախը՝ 9,6 կմ խորության վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image