Ֆուտբոլային վիճակագրական հայտնի ընկերության Opta-ի սուպերհամակարգիչը վերանայել է 2026 թվականի աշխարհի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները՝ հաշվի առնելով 1/8 եզրափակիչի արդեն կայացած հանդիպումների արդյունքները։
Նոր հաշվարկների համաձայն՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտի կարգավիճակը շարունակում է պահպանել Ֆրանսիայի հավաքականը։ «Եռագույնները» 1/8 եզրափակիչում նվազագույն հաշվով՝ 1։0, հաղթել են Պարագվային և շարունակում են պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։
Ֆրանսիայի ընտրանուն համապատասխանաբար հաջորդում են Իսպանիայի, Անգլիայի ու Արգենտինայի հավաքականները: