Բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է RyanAir ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու եւ դրա հետ կապված հայկական համացանցային սեգմենտում առաջացած աղմուկի հետ։ Նա մասնավորապես գրել է իր ֆեյսբուքյան էջում․ «Ողջ համացանցը այսօր քննարկում է, թե ինչպիսի հիանալի աղջիկ է Տաթեւիկ Ռեւազյանը՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը, որ կարողացել է «համոզել» Ryanair –ին գալ Հայաստան։ Ինչպիսի անհեթեթություն։ Հարցն ամենեւին էլ Տաթեւիկ Ռեւազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվել կարողանալու հմտությունների մեջ չէ։ Հարցը դրանում չէ, այլ այն բանում, որ պետությունը պետք է չեղարկեր բոլոր օդակայանային հավաքագրումները ավիաընկերության համար, որպեսզի վերջիններս համաձայնեին թռչել Հայաստան։ Հավաքագրումները կազմում են 76 դոլար՝ մեկ ուղեւորի դիմաց։ Այդ գումարը Նիկոլի հրահանգով իր վրա է վերցրել պետությունը եւ վճարումը կատարվելու է պետական բյուջեից։ Այս ամենի մասին անձամբ ինձ ասել է հենց Փաշինյանը՝ 2018-ի ամռանը, ավելի քան մեկ տարի առաջ։ Սակայն դեռ քչերը կհիշեն, որ դեռ 2015-ին, Սերժի օրոք Ryanair-ը հստակ իր նախապայմաններն էր դրել՝ կվերցնեք ծախսերը ձեր վրա, եւ մենք կգանք Հայաստան, չեք վերցնի՝ չենք գա։ Ամեն բան շատ պարզ է ու հստակ։ Բանակցությունները Ryanair-ի ու Wizzair-ի հետ ընթանում էին դեռ Սերժի օրոք, շատ ավելի վաղ, քան Տաթեիկի պաշտոնավարումից, սակայն այն ժամանակվա իշխանությունը պարզապես հրաժարվել էր բյուջեի վրա դնել 1 ուղեւորի համար 76 դոլար վճարումը։ Դրա համար էլ Ryanair-ը չեկավ եւ նախկին քաղաքացիական ավիացիայի ղեկավարը ոչինչ անել չկարողացավ։ Այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեում հատկացում արվեց 5 միլիոն դոլար օդանավակայանային վճարումների համար, Ryanair-ը միանգամից համաձայնեց։ Տաթեւիկը պարզապես գնաց Եվրոպա եւ փոխանցեց Նիկոլի որոշումը։ Ուստիեւ կարծում եմ, որ Տաթեւիկ Ռեւազյանը այդ ընկերությունների Հայաստան գալու գործի հետ որեւէ ներդրում չի ունեցել»,- ասված է Լապշինի գրառման մեջ։
Այլ
Ամենաընթերցված
Չմարսեցին տեղի ունեցածը
Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դո...
3 վարչական շրջանում 2 օր ջուր չի լինի
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, իր հաճախորդներին, որ պլանայինն աշխատանքներով պայմանավորվա...
Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին
Պարզվեց, որ Ժոզեպ Բորելը (Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախկին բարձր...
Շենքի տանիքում երիտասարդների հավաքույթը վերածվել է...
«Հրապարակ»-ի տեղեկություններով անցած գիշեր ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի...
×
❮
❯